12:35  ,  18 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Իբրահիմովիչը երկրորդն է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում

Ստամբուլի «Բեշիկթաշի» թուրք հարձակվող Չենկ Տոսունն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: 25-ամյա Տոսունը ստացել է ձայների 71 տոկոսը եւ առաջ անցել «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»: 35-ամյա Իբրահիմովիչը հավաքել է 18 տոկոս ձայն:

Իսրայելի «Հապոել Բեր Շեւայի» դեմ խաղում Չենկ Տոսունը 1:1 հաշվի ժամանակ առաջ էր մղել թուրքական ակումբին, որը հաղթել էր 3:1 հաշվով:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում էին նաեւ Էդին Ջեկոն («Ռոմա», 8 տոկոս) եւ Ալեքսանդր ԼակազեթըԼիոն», 3 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով