10:50  ,  18 փետրվարի, 2017

Արթուր Սարկիսովի գոլը «Ենիսեյին» օգնել է դուրս գալ կիսաեզրափակիչ

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի Գավաթի (մրցաշրջանի երկրորդ հատվածին նախորդող մրցաշար) խմբային փուլի վերջին խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» 3:1 հաշվով հաղթել է պետերբուրգյան «Զենիթ-2»-ին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:

«Ենիսեյի» կազմում խաղի հաշիվը 16-րդ րոպեին գլխի հարվածով բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որին 77-րդ րոպեին փոխարինել է Արթուր Մալոյանը:

Կիսաեզրափակիչում «Ենիսեյը» փետրվարի 20-ին կմրցի «Չարտանովոյի» հետ:

Տեսանյութում Սարկիսովի գոլը 0:15-ից

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում