20:01  ,  17 փետրվարի, 2017

Հայաստանի Մ-16 հավաքականն ուժեղ էր Ջիբրալթարի թիմից

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի խաղում մրցել են Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականները: Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթել են 1:0 հաշվով: Միակ գոլը խփել է Գրենիկ Պետրոսյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով՝

12. Նարեկ Պողոսյան, 3. Արտակ Ասատրյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Հենրիկ Համբարձումյան, 6. Գարիկ Կարապետյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Գրիգոր Հովհաննիսյան, 15. Կարեն Մուրադյան, 16. Արսեն Գյուլամբարյան, 17. Գրենիկ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան:

Առաջին տուրում Հայաստանի թիմը 0:1 հաշվով պարտություն էր կրել Մալթայի հավաքականից: Մրցաշարին մասնակցում է նաեւ Անդորրայի հավաքականը, որի հետ հայ ֆուտբոլիստները կմրցեն փետրվարի 19-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում