21:07  ,  17 փետրվարի, 2017

Մեսին Գվարդիոլային խնդրել է վերադառնալ «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հեռախոսազրույց է ունեցել կատալոնական թիմի նախկին մարզիչ, անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի՝ խնդրելով նրան վերադառնալ «Բարսելոնա», հաղորդում է բրիտանական The Sun-ը:

Ամռանը ավարտվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի ժամկետը եւ մեծ է հավանականությունը, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի նրան:

«Բարսելոնա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը մարտի 8-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում