17:05  AMT,  17 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին վիրահատել է «Բարսելոնայի» վիրաբույժը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը հաջողությամբ վիրահատվել է Բարսելոնայում: 19-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ոտնաթաթի ոսկորների կոտրվածք: Վիրահատությունն անցկացրել է «Բարսելոնայի» վիրաբույժ Ռամոն Կուգատը: Ժեզուսի ապաքինման համար կպահանջվի մոտ երկու ամիս:

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ռամոն Կուգատին համարում է աշխարհի լավագույն վիրաբույժն իր ոլորտում, գրում է dailymail-ը: Նրա մոտ են վիրահատվել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Կեւին Դե Բրույնեն, Վինսենթ Կոմպանին եւ Իլկայ Գյունդոգանը: «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Գվարդիոլան ու Կուգատը ծանոթ են 20 տարի:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...