16:40  ,  17 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին:

Քառյակում տեղ են գտել՝ Ալեքսանդր ԼակազեթըԼիոն»), Էդին Ջեկոն («Ռոմա»), Չենկ ՏոսունըԲեշիկթաշ») ու «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»:

Քվեարկությունը կավարտվի փետրվարի 17-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով