16:04  ,  17 փետրվարի, 2017

Վենգեր. Կմարզեմ նաեւ հաջորդ մրցաշրջանում, կլինի դա «Արսենալում» կամ այլ ակումբում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր ապագայի մասին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» 1:5 հաշվով կրած պարտությունից հետո ֆրանսիացի մասնագետը դարձյալ հայտնվել է քննադատության թիրախում։

«Ապագայիս վերաբերյալ որոշում կկայացնեմ մարտին կամ ապրիլին: Ես կզրուցեմ ակումբի ղեկավարության հետ, սակայն չեմ ցանկանում, որ առաջին տեղում լինի իմ ապագայի հարցը: Կարեւոր է ակումբը, այլ ոչ թե իմ ապագան:

Ինչ էլ որ լինի, ես շարունակելու եմ մարզել նաեւ հաջորդ մրցաշրջանում: Կլինի դա «Արսենալում» կամ այլ ակումբում, բայց անպայման կլինի»,- 67-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է football365.com-ը:

Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս մրցաշրջանի վերջում Արսեն Վենգերը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Նա անգլիական ակումբը գլխավորում է 1996 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում