21:31  ,  17 փետրվարի, 2017

Բելառուս լրագրողը կատարել է խոստումը եւ կերել է քննադատական հոդվածով թերթը

Բելառուսական «Պրեսբոլ» պարբերականի հոկեյի բաժնի խմբագիր Վյաչեսլավ Ֆեդորենկովը կատարել է խոստումը եւ կերել է թերթի համարը:

Ֆեդորենկովը խոստացել էր ուտել քննադատական հոդվածով համարը, եթե Մինսկի «Դինամոն» դուրս գա փլեյ-օֆֆ, իսկ ակումբի մենեջեր Պավել Բուրբան շարունակի կատարել թիմի սելեկցիոն աշխատանքը: Երկու պայմանն էլ իրականություն է դարձել եւ խմբագիրը ստիպված է եղել կատարել խոստումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում