15:21  ,  17 փետրվարի, 2017

Մոուրինյոն դժգոհ է առաջին խաղակեսից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆրանսիական «Սենթ Էթյենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում:

«Առաջին խաղակեսում կենտրոնացվածության պակաս էր նկատվում մեզ մոտ: Թույլ էինք տալիս կոպիտ սխալներ պաշտպանությունում, իսկ գրոհները շատ դանդաղ էինք սկսում: Մեր բախտը բերեց, որ հաղթում էինք առաջին խաղակեսից հետո:

Ընդմիջումից հետո պատկերը փոխվեց, եւ մենք սկսեցինք գործել ավելի արագ: Իդեալական չէինք խաղում, սակայն ավելի լավ էր, քան առաջին խաղակեսում: Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթելը լավ արդյունք է, սակայն պայքարը դեռ չի ավարտվել»,- մարզիչի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ մանչեսթերցիների բոլոր գոլերը խփել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին Ֆրանսիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով