20:32  ,  17 փետրվարի, 2017

Փոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տալիս ձեռք բերել Գրիզմանին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ անգլիական ակումբը պետք է ձեռք բերի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս նշել էր, որ անհաջող մրցաշրջանի դեպքում, կարող է եւ հեռանալ «Աթլետիկոյից» ամռանը:

«Մանչեսթեր Յունայթեդում» միշտ կա ճնշում, քանի որ բոլորը թիմից ակնկալում են տիտղոսներ: Եթե լինի հնարավորություն, ապա պետք է ձեռք բերել Գրիզմանին: Պետք է հաշվի առնել, որ մեր երիտասարդ հարձակվողները չեն ցուցադրում նրա մակարդակի խաղ»,- Փոլ Սքոուլզի խոսքը մեջբերում է sofoot.com-ը:

Բրիտանական մամուլի տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Գրիզմանի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում