11:15  ,  17 փետրվարի, 2017

Իբրահիմովիչ. Հուսով եմ՝ հեթ-տրիկի հեղինակ կդառնամ նաեւ պատասխան խաղում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական «Սենթ Էթյենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակն ու իր հեթ-տրիկը:  

«Մանչեսթեր Յունայթեդն» ունեցավ լավ պահեր: Մեզ համար կարեւոր էր հաղթել խոշոր հաշվով, ինչը կօգնի պատասխան խաղում: Խաղացինք լավ, բայց կարող ենք դա անել ավելի լավ: Մենք հաղթում ենք, ինչը շատ կարեւոր է, բայց դա կարող է փոխվել: Մենք պայքարը շարունակում ենք 4 մրցաշարերում:

Ամեն անգամ, երբ խաղում եմ «Սենթ Էթյենի» դեմ, ինձ հաջողվում է խփել մի քանի գոլ: Հուսով եմ՝ հեթ-տրիկի հեղինակ կդառնամ նաեւ հաջորդ խաղում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին Ֆրանսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով