01:57  AMT,  17 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Իբրահիմովիչի հեթ-տրիկն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ֆրանսիական «Սենթ Էթյենին» եւ առավելության հասավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի երեք գոլերի շնորհիվ՝ 3:0:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը:

Պատասխան հանդիպումները փետրվարի 22-23-ին են:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սենտ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 3:0

Զլատան Իբրահիմովիչ, 15, 75,  87, 11մ

«Աթլետիկ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:2

Գիորգոս Մերկիս, 38, ինքնագոլ, Արից Ադուրիս, 61, Ինյակի Ուիլյամս, 72 – Գեորգիոս Էֆրեմ, 36,  Ջիանիս Ջիանիոտաս, 89

«Լեգիա» (Լեհաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:0

Հեռացում՝ Կենի Տետե («Այաքս»), 84, երկրորդ դեղին քարտ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:0

Ֆրանկ Աչեամպոնգ, 5, 31

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:4

Էմերսոն, 32, Էդին Ջեկո, 65, 79, 86

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:3

Էլյանիվ Բարդա, 44 – Ուիլյամ Սոարես, 42, ինքնագոլ, Ջենկ Թոսուն, 60, Ատիբա Հաթչինսոն, 90+4

ՊԱՕԿ (Հունաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:3

Գվիդո Բուրգշտալեր, 27, Մաք Մայեր, 82, Կլաաս Յան Հունտելար, 90

«Գենտ» (Բելգիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:0

Ժերեմի Պերբե, 59

«Ռոստով» (Ռուսաստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 4:0

Միխա Մեվլյա, 15, Դմիտրի Պոլոզ, 37, Կրիստիան Նոբոա, 40, Սերդար Ազմուն, 68

Հեռացում՝ Տիեմոկո Կոնատե («Սպարտա»), 32, երկրորդ դեղին քարտ

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 0:1

Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 44

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:2

Կլաուդիու Կեշերյու, 81 - Անիսետ Աբել, 2, ինքնագոլ, Յուսեֆ Տուտու, 53

Հեռացում՝ Յան Գրեգուս («Կոպենհագեն»), 90+6, երկրորդ դեղին քարտ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Օսմանլիսպոր» (Թուրքիա)՝ 0:0

Հեռացում՝ Բրունո Վիլեմեն («Օլիմպիակոս»), 74

«Սելտա» (Իսպանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 0:1

Գուստավո Բլանկո, 26

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:4

Ալիռեզա Ջահանբակշ, 68, 11մ – Լուկա Տուսար, 26, Ալեքսանդր Լյակազետ, 45+2, 57, Նաբիլ Ֆեկիր, 90+5

«Աստրա» (Ռումինիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 2:2

Կոնստանտին Բուդեսկու, 43, Տակայուկի Սետո, 90 – Տիմոտի Կաստան, 25, Լեանդրո Տրոսարդ, 83

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 1:0 

Վիկտոր Կլաեսոն, 4

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...