09:58  ,  17 փետրվարի, 2017

Իվան Դանիլյանց. Հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը դեռ լուծված չէ

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում չեխական «Սպարտայի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Տղաներին հաջողվեց անցկացնել լավ հանդիպում: Չնայած վաղ մեկնարկին՝ նրանք լավ վիճակում էին: Դա թույլ տվեց մրցակցից ավելի արագ գտնվել շատ դրվագներում, այդ թվում՝ գոլային պահերն իրացնելիս: Հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը դեռ լուծված չէ: Այսօր միայն առաջին խաղն էր: Տղաները մեծ գործ արեցին: Պետք չէ բավարարվել այսքանով»,- մարզիչի խոսքը մեջբերում է rostov.kp.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղում Ռուսաստանի փոխչեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով: Ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտավորված էր «Ռոստովի» փոխարինողների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով