19:31  ,  17 փետրվարի, 2017

Էդգար Բաբայանը խաղացել է Կիեւի «Դինամոյի» դեմ

Իսպանիայի Մարբելյա քաղաքում տեղի ունեցած ստուգողական խաղում Կիեւի «Դինամոն» 2:1 հաշվով հաղթել է դանիական «Հոբրոյին», որի կազմում 67-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 21-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը:

Հիշեցնենք, որ «Հոբրոն» հունվարին է վարձակալությամբ ձեռք բերել Էդգար Բաբայանին դանիական «Ռանդերսից»: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: «Ռանդերսում» անցկացրած 26 հանդիպումներում Բաբայանը խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում