23:21  ,  16 փետրվարի, 2017

Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը վատառողջ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ է, ինչի պատճառով էլ չի հայտավորվել խաղին, հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Փետրվարի 15-ին հայ ֆուտբոլիստը մասնակցել էր անգլիական թիմի մարզմանը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Վալենսիա, Բայի, Սմոլինգ, Բլինդ, Ֆելաինի, Էրերա, Մատա, Պոգբա, Մարտիալ, Իբրահիմովիչ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սենթ Էթյեն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում