20:11  ,  16 փետրվարի, 2017

«Ռեալ» - «Նապոլի» խաղից առաջ ստադիոնում ցուցադրվել են ՊՍԺ - «Բարսելոնա» խաղի գոլերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ» - «Նապոլի» (3։1) հանդիպումից առաջ Մադրիդի «Սանտյաբո Բերնաբեու» ստադիոնում ցուցադրվել են ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպմանը գոլերը, հաղորդում է AS-ը։ Հիշեցնենք, որ կատալոնական թիմը Փարիզում պարտվել է 0։4 հաշվով։ Արքայական թիմի երկրպագուները գոլերի կադրերը դիտել են ծիծաղով եւ «Բարսելոնային» ուղղված վիրավորական արտահայտություններով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս