14:07  ,  16 փետրվարի, 2017

«Ռեալի» դեմ խաղից առաջ Մարադոնան եղել է «Նապոլիի» հանդերձարանում (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի, իտալական «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան նախօրեին ներկա է եղել «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին:

Մադրիդում կայացած հանդիպումից առաջ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հանդերձարանում զրուցել է «Նապոլիի» խաղացողների հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով: «Ռեալի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում