12:33  ,  16 փետրվարի, 2017

«Ռեալ» - «Նապոլի» ու «Բավարիա» - «Արսենալ» խաղերի լավագույն ֆուտբոլիստները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստներին:

Մադրիդի «Ռեալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել բրազիլացի Կազեմիրոն: «Ռեալի» հենակետային կիսապաշտպանն անցկացրել էր ամբողջ խաղը եւ գեղեցիկ հարվածով խփել իր թիմի երրորդ գոլը:

«Բավարիա» - «Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արյեն Ռոբենը: Գերմանական ակումբի հոլանդացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 88 րոպե եւ խփել խաղի առաջին գոլը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթել էր 5:1 հաշվով, իսկ «Ռեալը»՝ 3:1: Այս զույգերի պատասխան հանդիպումները մարտի 7-ին են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս