12:04  ,  16 փետրվարի, 2017

Հայաստան - Թուրքիա՝ 10:2

Իրանում անցկացվում է սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» հավաքականը: Երկրորդ տուրում հայկական թիմը մրցել է Թուրքիայի հավաքականի հետ եւ հաղթել 10:2 հաշվով:

Առաջին տուրում հայ ֆուտզալիսները մարտական ոչ ոքի են խաղացել Իրանի հավաքականի հետ՝ 4:4: Փետրվարի 16-ի երեկոյան Հայաստանի թիմը կանցկացնի եւս մեկ հանդիպում՝ մրցելով Հունգարիայի  հետ, փոխանցում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» կայքը:

Ֆոտո՝ fbl.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում