11:17  ,  16 փետրվարի, 2017

Յուրա Մովսիսյանն անվրեպ է իրացրել 11 մետրանոցը

MLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքն» անցկացրել է հերթական ստուգողական խաղը՝ մրցելով «Մինեսոտա Յունայթեդի» հետ: Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

«Ռեալ Սոլթ Լեյքի» առաջին գոլը 57-րդ րոպեին խփել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոցը: Նա մեկնարկային կազմում խաղացել է 75 րոպե եւ հանդես եկել ավագի թեւկապով:

Հիշեցնենք, որ MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է մարտի սկզբնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում