15:06  ,  15 փետրվարի, 2017

Առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո եվրագավաթներում ոչ մի ակումբի չի հաջողվել դուրս գալ հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի»՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերն անիրական են թվում:

Եվրագավաթների պատմության մեջ ոչ մի ակումբի չի հաջողվել փլեյ-օֆֆի 2 հանդիպումների արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ, եթե առաջին խաղում պարտվել է 0:4 հաշվով: Բացի այդ, ոչ մի թիմ չի կարողացել շարունակել պայքարն առաջին խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո, գրում է Mister Chip-ը:

ՊՍԺ-ն իտալական «Միլանից», Կիեւի «Դինամոյից», իսպանական «Վալենսիայից», Լոնդոնի «Չելսիից» ու Մյունխենի «Բավարիայից» հետո 6-րդ ակումբն է, որը Չեմպիոնների լիգայի խաղում 4 գնդակ է ուղարկում «Բարսելոնայի» դարպասը: Բացի այդ, կատալոնական ակումբը 5-րդ անգամ 4 գոլի տարբերությամբ պարտվեց եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի եւ Իսպանիայի չեմպիոնների միջեւ պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին Բարսելոնայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում