14:35  ,  15 փետրվարի, 2017

«Արարատը» փլեյ-օֆֆում է

Տափօղակով հոկեյի Բելառուսի Բարձրագույն լիգայի առաջնության հերթական տուրում «Արարատը» մրցել է «Բրեստ-2»-ի հետ:

Առաջին խաղում «Արարատը» պարտվել է 2:6 հաշվով, իսկ երկրորդ խաղում հայկական թիմն առավելության է հասել՝ 5:4:

«Արարատը» 74 միավորով գրավել է 6-րդ տեղը եւ դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Գոմել-2»-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում