13:35  ,  15 փետրվարի, 2017

NBA. Ուիգինսի 41 միավորները չխանգարեցին չեմպիոնին, Լեբրոնի փոխանցումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» 116:108 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մինեսոտայի» նկատմամբ:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Մինեսոտայի» խաղացող Էնդրյու Ուիգինսը, որը վաստակել է 41 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի տպավորիչ փոխանցումը: «Մինեսոտայի» դեմ խաղում Լեբրոնը վաստակել է 25 միավոր:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մինեսոտա» «Քլիվլենդ»՝ 108:116 (30:26, 31:43, 32:24, 15:23)

«Լեյքերս»«Սակրամենտո»՝ 96:97 (23:29, 18:14, 23:27, 32:27)

«Չիկագո»«Տորոնտո»՝ 105:94 (24:18, 34:21, 20:25, 27:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում