13:04  AMT,  15 փետրվարի, 2017

Լուիս Էնրիկե. 4:0 հաշիվն արտացոլում է խաղադաշտում տեղի ունեցածը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով:

«Ամեն բան պարզ է: Մրցակիցն ավելի ուժեղ էր գնդակով ու առանց դրա: Նրանք հաղթեցին մենապայքարներում ու խաղում էին ավելի արդյունավետ: Հաշիվը խաղադաշտում տեղի ունեցածի արտացոլանքն է: Չեմ կարծում, որ այստեղ անհրաժեշտ են այլ բացատրություններ: Սա սպորտ է, որում առանց խնդիրների չի լինում: Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մեղավոր է մարզիչը, խաղացողները՝ նույնպես, քանի որ նախկինում նրանք հաղթում էին:

Առաջին խաղակեսից հետո իրավիճակն արդեն շատ բարդ էր: Մենք փորձում էինք վերադառնալ խաղ, սակայն հետո բաց թողեցինք երրորդ ու չորրորդ գոլերը: ՊՍԺ-ն ոչնչով չզարմացրեց: Մենք խաղից առաջ խոսում էինք նրանց պրեսինգի մասին, սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք դիմակայել դրան: ՊՍԺ-ն խաղաց այնպես, ինչպես մենք ակնկալում էինք: Մրցակիցը ցույց տվեց իր լավագույն ֆուտբոլը: Սակայն ես չեմ կորցնում հույսը: Պատասխան խաղում պետք է խփենք 5 գոլ: Ես վստահ եմ իմ խաղացողների ուժերին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» Ֆրանսիայի չեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին Կատալոնիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...