12:40  ,  15 փետրվարի, 2017

Դի Մարիան 6-րդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում դուբլի հեղինակ է դառնում ծննդյան օրը

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2 գնդակ ուղարկելով «Բարսելոնայի» դարպասը, դարձել է 6-րդ ֆուտբոլիստը, որն այդ մրցաշարում դուբլի հեղինակ է դառնում իր ծննդյան օրը:

Նախկինում դա հաջողվել էր նաեւ Գեորգի Դեմետրաձեին («Դինամո» Կիեւ), Ուլե-Գունար Շուլշերին («Մանչեսթեր Յունայթեդ»), Դադո Պրշոյին («Մոնակո», պոկեր), Ժուլիո Բապտիստային («Ռոմա») եւ Ռահիմ Ստերլինգին («Մանչեսթեր  Սիթի»), հայտնում է Goal.com-ը:

Փետրվարի 14-ին Դի Մարիան նշում էր ծննդյան 29-րդ տարեդարձը: Այդ խաղում «Բարսելոնայի» դարպասը գրավել էր նաեւ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը փետրվարի 14-ին դարձավ 30 տարեկան: «Բարսելոնային» Ֆրանսիայի չեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին Կատալոնիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում