10:05  ,  15 փետրվարի, 2017

Լեւոն Արոնյանի մրցակիցները Norway Chess-2017-ում (ֆոտո)

Հայտնի են դարձել Norway Chess շախմատային սուպերմրցաշարի բոլոր՝ 10 մասնակիցները:

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա)

Norway Chess-ը կանցկացվի2017 թվականի հունիսի 5-15-ը, հայտնում է Norway Chess-ը:

Նախորդ տարի այս մրցաշարում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում