20:55  ,  14 փետրվարի, 2017

«Ռեալի» հայտացուցակը՝ «Նապոլիի» դեմ. Բեյլը բացակայում է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման համար հայտավորել է 19 խաղացողի: Նոյեմբերին վնասվածք ստացած եւ արդեն մի քանի օր Արքայական թիմի ընդհանուր խմբում մարզումները վերսկսած ուելսցի Գարեթ Բեյլը ընդգրկված չէ կազմում:

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես:

Պաշտպաններ. Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո:

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո:

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա, Լուկաս Վասկես, Մորատա:

«Ռեալ» - «Նապոլի» հանդիպումը փետրվարի 15-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում