09:42  ,  15 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 15-ին կանցկացվի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը եւ կկայանան 2 հանդիպումներ:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի իտալական «Նապոլիին», իսկ Լոնդոնի «Արսենալը» Մյունխենում կխաղա «Բավարիայի» հետ:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

Փետրվարի 15

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)` 23:45

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)` 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում