13:40  ,  14 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. ՈւԵՖԱ-ն կանխատեսում է «Բարսելոնայի» չեմպիոնությունը

Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարում հաղթելու է «Բարսելոնան»: Նման եզրահանգման են եկել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները, որոնք հետազոտություն են անցկացրել վերջին տարիների վիճակագրական տվյալների վերաբերյալ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Կատալոնական ակումբի հաղթանակի մասին վկայում է այն փաստը, որ նրա գլխավոր մրցակիցները փլեյ-օֆֆ են դուրս եկել երկրորդ տեղով: Վիճակագրության համաձայն՝ վերջին 11 տարում միայն մեկ անգամ է Չեմպիոնների լիգայում հաղթել թիմ, որը խմբում գրավել է երկրորդ տեղը («Ինտերը»՝ 2010 թվականին)Բացի այդ, վերջին 19 տարում միայն մեկ անգամ է Չեմպիոնների լիգայում հաղթել թիմ, որը նախկինում երբեք չէր նվաճել այդ տիտղոսը («Չելսին»՝ 2012 թվականին):

Հատկանշական է, որ նախորդ տարի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները կանխատեսել էին Մադրիդի «Ռեալի» հաղթանակը: Արդյունքում՝ Արքայական ակումբը Զինեդին Զիդանի գլխավորությամբ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» մրցելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Իսպանիայի եւ Ֆրանսիայի չեմպիոնների միջեւ առաջին խաղը կկայանա փետրվարի 14-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում