11:19  ,  14 փետրվարի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղում «Դենվերը» կրկնել է 3 միավորանոց նետումների ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 110:132 հաշվով հաշվով պարտվել է «Դենվերին», որը կրկնել է NBA-ի 3 միավորանոց նետումների ռեկորդը:

«Դենվերի» բասկետբոլիստները կատարել են 3 միավորանոց 24 դիպուկ նետում: Այս մրցաշրջանում այդ ռեկորդը սահմանել էր «Հյուսթոնը», որը «Նոր Օրլեանի» հետ հանդիպմանը կատարել էր 24 նետում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» – «Գոլդեն Սթեյտ»՝ 132:110 (42:30, 37:24, 28:31, 25:25)

«Շառլոտ» – «Ֆիլադելֆիա»՝ 99:105 (22:31, 25:17, 25:32, 27:25)

«Դալաս» – «Բոստոն»՝ 98:111 (28:30, 22:31, 32:22, 16:28)

«Բրուքլին» – «Մեմֆիս»՝ 103:112 (19:27, 23:25, 30:27, 31:33)

«Մայամի» – «Օռլանդո»՝ 107:116 (28:36, 29:24, 30:27, 20:29)

«Վաշինգտոն» – «Օկլահոմա»՝ 120:98 (38:32, 29:22, 34:19, 19:25)

«Միլուոկի» – «Դետրոյտ»՝ 102:89 (23:19, 28:15, 26:27, 25:28)

«Դալաս» – «Բոստոն»՝ 98:111 (28:30, 22:31, 32:22, 16:28)

«Յուտա» – «Կլիպերս»՝ 72:88 (19:18, 15:27, 15:31, 23:12)

«Ֆինիքս» – «Նոր Օրլեան»՝ 108:110 (28:29, 30:24, 22:24, 28:33)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում