12:03  ,  13 փետրվարի, 2017

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս մնացին աշխարհի առաջնությունից

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չհաղթահարեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող դասական շախմատի կանանց աշխարհի առաջնության (նոկաուտ համակարգ) առաջին փուլը:

1/32 եզրափակիչում Էլինա Դանիելյանը պարտվեց հնդիկ Ռութ Պադմինիին, իսկ Լիլիթ Մկրտչյանինը՝  չինացի Շիկուն Նիին: 2 դիմակայություններում էլ առաջին պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի, իսկ պատասխան պարտիաներում հայ շախմատիստուհիները պարտություն կրեցին եւ լքեցին պայքարը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության յուրաքանչյուր ռաունդում (եզրափակիչից բացի) հաղթողը հայտնի է դառնում երկու դասական պարտիաների (առաջին 40 քայլի համար 1.5 ժամ, գումարած մնացած քայլերի համար 30 րոպե, ամեն քայլից հետո եւս 30 վայրկյանի ավելացմամբ) արդյունքում: Դասական շախմատի երկու պարտիայում ոչ ոքի արդյունքի դեպքում, անցկացվում է արագ խաղի երկու պարտիա, հետո 1 րոպեանոց ռապիդ, կայծակնային խաղի պարտիաներ եւ արմագեդոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս