16:24  ,  12 փետրվարի, 2017

ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիան ներողություն է խնդրել Գերմանիայից Երրորդ Ռեյխի հիմնը կատարելու համար

ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիան ներողություն է խնդրել Ֆեդերացիայի գավաթի խաղարկության (կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ Գերմանիայի ժամանակակից օրհներգի փոխարեն նացիստական Երրորդ Ռեյխի հիմնի մի հատված կատարելու համար, հաղորդում է ամերիկյան ասոցիացիայի պաշտոնական թվիթերյան էջը: Նշվում է, որ սխալը միտումնավոր չի եղել:

«Ներողություն ենք խնդրում Գերմանիայի թիմից եւ երկրպագուներից հին հիմնը միացնելու համար: Այս սխալը չի կրկնվի»,- նշվում է թվիթերյան հաղորդագրությունում:

Հավայան կղզիներում տեղի ունեցած հանդիպման առաջին մրցախաղում մրցել են գերմանացի Անդրեա Պետկովիչն ու ամերիկացի Էլիսոն Ռիսկեն (6:7 (8:10), 2:6): Նրանց կորտ դուրս գալուց առաջ էլ տեղի է ունեցել միջադեպը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում