00:57  ,  12 փետրվարի, 2017

«Մոնակոն» հերթական խոշոր հաղթանակը տարավ, Ֆալկաոյի դուբլը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 25-րդ տուրում «Մոնակոն» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մեցի» դարպասը: Կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյի դարձավ դուբլի հեղինակ, իսկ ֆրանսիացի 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խփեց 3 գոլ:

«Մոնակոն» ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 75-ի եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ից, որը խփել է 50 գոլ:

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մոնակո» - «Մեց»՝ 5:0

Կիլիան Մբապե, 8, 20, 50, Ռադամել Ֆալկաո, 10, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս