22:20  ,  11 փետրվարի, 2017

Օլիմպիական մեդալակիրը կաշխատի Հայաստանի պատանեկան հավաքականում

Գեւորգ Դավթյանն ընդգրկվել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչական շտաբում, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ գյումրեցի նախկին ծանրորդը Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Դավթյանը ծանրամարտի Հայաստանի պատանեկան թիմին կօգնի նախապատրաստվել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում