22:00  ,  11 փետրվարի, 2017

Էդգար Մանուչարյանը հեռանում է Թաիլանդից. Վստահ եմ՝ բոլորը կիմանան իրական պատճառը

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը կարիերան չի շարունակի Թաիլանդիում:

Փետրվարի 9-ին 30-ամյա ֆուտբոլիստը հեռացել էր «Ռատչաբուրիից», իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա միացել է «Պորտ» ակումբին: Դրանից հետո «Ռատչաբուրին» ակումբի թվիթերյան էջում տեղադրել էր Մանուչարյանի լուսանկարը «Պորտի» մարզաշապիկով եւ այն մեկնաբանել հարցական նշաններով:

«Հեռանում եմ Թաիլանդից եւ վստահ եմ, որ բոլորը կիմանան իրական պատճառը: Շնորհակալություն աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էդգար Մանուչարյանը:

Թաիլանդի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 11-ին: Առաջին տուրում «Պորտը» մրցել է հենց «Ռատչաբուրիի» հետ, իսկ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Մանուչարյանը «Ռատչաբուրի» էր տեղափոխվել 2016թ. նոյեմբերին: Հունվարին տեղի ունեցած ստուգողական հանդիպումներում հայ հարձակվողը դարձել էր մի քանի գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով