15:23  ,  11 փետրվարի, 2017

Անչելոտի․ «Ռեալի» եւ «Նապոլիի» դիմակայությունում կարող է գրանցվել անակնկալ

Մյունխենի «Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայությանը։

«Եթե թիմը 7 գոլ է խփում առաջնությունում, ինչպես դա «Նապոլին» արեց «Ջենոայի» դեմ խաղում, դա նշանակում է, որ նրանք շատ ուժեղ են։ Ես զարմացած չեմ, քանի որ հետեւել եմ նրանց։ «Նապոլին» ցուցադրում է հրաշալի ֆուտբոլ։ Հետաքրքիր է, որ նրանց հարձակողական ներուժը շատ ուժեղ է նաեւ առանց Միլիկի։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը հավասար են, այդ պատճառով կարող են լինել անակնկալներ։ Օրինակ՝ «Ռեալի» հաղթանակը «Նապոլիի» նկատմամբ ակնհայտ չէ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Corriere Dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Անչելոտին Արքայական ակումբը գլխավորել է 2013-2015-ը։ «Նապոլիի» եւ «Ռեալի» միջեւ առաջին խաղը կկայանա փետրվարի 15-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 7-ին Նեապոլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում