16:04  ,  10 փետրվարի, 2017

Էդգար Մանուչարյանը մեկ օրում նոր թիմ է գտել Թաիլանդում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը չի հեռանա Թաիլանդից: Նախօրեին 30-ամյա ֆուտբոլիստը լքել էր «Ռատչաբուրիի» կազմը եւ պայմանագիր է կնքել «Պորտ» ակումբի հետ, հայտնում է թիմի թվիթերյան էջը:

«Ռատչաբուրին» ակումբի թվիթերյան էջում տեղադրել է Մանուչարյանի լուսանկարը «Պորտի» մարզաշապիկով եւ այն մեկնաբանել հարցական նշաններով:

Հիշեցնենք, որ Մանուչարյանը «Ռատչաբուրի» էր տեղափոխվել 2016թ. նոյեմբերին: Հունվարին տեղի ունեցած ստուգողական հանդիպումներում հայ հարձակվողը դարձել էր մի քանի գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Թաիլանդի առաջնության առաջին տուրում «Պորտը» փետրվարի 11-ին մրցելու է հենց «Ռատչաբուրիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով