15:51  ,  10 փետրվարի, 2017

Սեբաստիան Ֆետելը ավտովթարի է ենթարկվել

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը վթարի է ենթարկվել «Պիրելի» ընկերության անձրեւային անվադողերի թեստերի ժամանակ: Մարզիկը խուսափել է վնասվածքներից, գրում է F1Fanatic-ը:

Թեստերն անցկացվել են «Ֆերարիի»՝ Ֆյորանոյում գտնվող մրցուղում: Փորձարկման համար օգտագործվել է «Սկուդերիայի» SF15-T մեքենան:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նախամրցաշրջանային մրցումները մեկնարկելու են փետրվարի 27-ին Բարսելոնայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում