12:10  ,  10 փետրվարի, 2017

«Օկլահոման» ուժեղ էր «Քլիվլենդից», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդիը» մրցակցի խաղահրապարակում 109:118 հաշվով պարտվել է «Օկլահոմային»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը, որը վաստակել է 29 միավոր: Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերել է 18 միավոր, իսկ Կայրի Իրվինգը՝ 28:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Տի Ջեյ Մակքոնելը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Քլիվլենդ»՝ 118:109 (29:21, 26:36, 31:25, 32:27)

«Շառլոտ» – «Հյուսթոն»՝ 95:107 (29:23, 25:27, 22:36, 19:21)

«Օռլանդո» – «Ֆիլադելֆիա»՝ 111:112 (25:20, 23:35, 36:30, 27:27)

«Դալաս» – «Յուտա»՝ 112:105 (լրացուցիչ ժամանակում) (20:23, 22:31, 26:24, 32:22, 12:5)

«Պորտլենդ» - «Բոստոն»՝ 111:120 (32:22, 23:27, 21:28, 35:43)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում