22:10  ,  9 փետրվարի, 2017

Արթուր Առուստամյանը «Ֆակելում» կխաղա 10 համարի մարզաշապիկով

Վորոնեժի «Ֆակելը» Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության երկրորդ հատվածի համար հայտավորել է հարձակվող Արթուր Առուստամյանին, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ֆակելի» երկրորդ թիմում, որի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում խփել է 8 գոլ:

Արթուր Առուստամյանը «Ֆակելի» գլխավոր թիմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում