12:35  ,  9 փետրվարի, 2017

Հոլիվուդյան դերասանը հայտնել է Մեյվեզերի եւ Գոլովկինի մենամարտի մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Քիտ Միդլբրուկը թվիթերյան էջում հայտնել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) մենամարտ է անցկացնելու ղազախ Գենադի Գոլովկինի (36-0, 33 նոկաուտ) հետ:

«Ես պաշտոնապես հայտնում եմ, որ Մեյվեզերը մենամարտելու է Գենադի Գոլովկինի հետ: Դուք այդ մասին առաջինը կլսեք այստեղ: Մենամարտը կանցկացվի 67,59 կգ քաշային կարգում եւ տեղի կունենա 2017-ի հունիսին Լաս Վեգասում»,- հայտնել է դերասանը:

Հիշեցնենք, որ 39-ամյա Մեյվեզերը  բռնցքամարտիկի կարիերան ավարտել էր 2015 թվականի սեպտեմբերին: Գենադի Գոլովկինին են պատկանում միջին քաշային կարգում WBA (Super), IBO, WBC եւ IBF վարկածներով չեմպիոնական գոտիները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում