10:35  ,  9 փետրվարի, 2017

Սերխիո Ռամոսը մարտահրավեր է նետել Լեբրոն Ջեյմսին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հետաքրքրվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայով եւ սպասում է NBA-ի «Բոլոր աստղերի խաղին»: Այդ առթիվ Արքայական ակումբի ավագը տեսանյութ է հրապարակել՝ մարտահրավեր նետելով «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին:

«Պատրաստ կլինեմ «Բոլոր աստղերի խաղին»: Կարո՞ղ ես կատարել ավելի լավը, Լեբրոն»,- թվիթերյան էջում գրել է Ռամոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում