17:49  ,  7 փետրվարի, 2017

Վազորդը կազատազրկվի դոպինգ օգտագործելու համար

Եթովպիացի վազորդ Գիրմայ Բիրհանուն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման դոպինգի օգտագործման համար: 22-ամյա վազորդի արյան մեջ մարզումային ժամանակահատվածում հայտնաբերվել է մելդոնիում, հաղորդում է The Independent-ը:

«Դա շատ խիստ պատիժ է, ես ափսոսում եմ, սակայն օրենքն է պահանջում: Նա կդառնա առաջին եթովպիացի մարզիկը, որին բանտ կնստեցնեն: Նա այժմ անդադար արտասվում է: Բայց մենք պետք է պաշտպանենք բոլորին, այլ ոչ թե մեկ մարդու: Մարզիկները մեղադրում են ինձ, բայց պետությունն է ընդունել այդ օրենքը, իսկ դոպինգ նմուշը ես չեմ ստուգել»,- ասել է Եթովպիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար վազորդ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի քառակի չեմպիոն, 27 համաշխարհային ռեկորդների հեղինակ Հայլե Գեբրեսելասիեն:

Եթովպիայում ընդունված օրենքով, դոպինգ օգտագործելու համար մարզիկը դատապարվում է 3-5 տարվա ազատազրկման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում