14:14  ,  7 փետրվարի, 2017

Դենիս Ռոդմանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել երթեւեկության կանոնները խախտելու եւ ավտոպատահարի մեջ մեղավոր լինելու համար, գրում է ESPN-ը:

NBA-ի հնգակի չեմպիոնը ներկա է եղել դատական նիստին եւ ընդունել է իր մեղավորությունը: Միջադեպը տեղի էր ունեցել 2016-ի ամռանը Կալիֆորնիայում: 55-ամյա Ռոդմանի մեքենան դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, ինչի պատճառով դիմացից եկող մեքենան կտրուկ փոխել էր ուղղությունը եւ վթարի ենթարկվել:

Դենիս Ռոդմանը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2006-ին: Նա խաղացել է «Դետրոյտում», «Սան Անտոնիոյում», «Չիկագոյում», «Լեյքերսում» եւ «Դալասում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում