12:11  ,  7 փետրվարի, 2017

Փրկիչ Լեբրոն Ջեյմսը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում 140:135 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»: Հիմնական ժամանակի վերջին վայրկյանին հաշիվը հավասարեցրել է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը կատարել է 3 միավորանոց դիպուկ նետում:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Վաշինգտոնի» պաշտպան Բրեդլի Բիլը, որը վաստակել է 41 միավոր: Կեւին Լավը «Քլիվլենդին» բերել է 39 միավոր, իսկ Լեբրոն Ջեյմսը՝ 32: Լեբրոնը նաեւ կատարել է 17 արդյունավետ փոխանցում՝ սահմանելով անձնական ռեկորդ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» – «Քլիվլենդ»՝ 135:140 (լրացուցիչ ժամանակում) (32:26, 25:28, 25:32, 38:34, 15:20)

«Ինդիանա» – «Օկլահոմա»՝ 93:90 (20:25, 21:27, 32:18, 20:20)

«Տորոնտո» – «Կլիպերս»՝ 118:109 (35:31, 35:29, 27:22, 21:27)

«Ատլանտա» – «Յուտա»՝ 95:120 (21:29, 29:25, 23:37, 22:29)

«Դետրոյտ» – «Ֆիլադելֆիա»՝ 113:96 (24:27, 31:19, 34:21, 24:29)

«Նոր Օրլեան» – «Ֆինիքս»՝ 111:106 (29:21, 18:21, 30:32, 34:32)

«Մինեսոտա» – «Մայամի»՝ 113:115 (33:40, 24:31, 31:22, 25:22)

«Դենվեր» – «Դալաս»՝ 110:87 (29:24, 30:13, 23:30, 28:20)

«Մեմֆիս» – «Սան Անտոնիո»՝ 89:74 (17:14, 23:26, 29:25, 20:9)

«Սակրամենտո» – «Չիկագո»՝ 107:112 (11:27, 34:33, 24:25, 38:27)

«Նյու Յորք» – «Լեյքերս»՝ 107:121 (19:29, 26:32, 28:36, 34:24)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի 3 միավորանոց նետումը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում