14:15  ,  6 փետրվարի, 2017

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Սոֆիայի մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին:

Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 19 մարզիկներ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները կհրապարակենք ավելի ուշ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում