00:51  ,  5 փետրվարի, 2017

«Մոնակոն» հաղթեց «Նիցային» եւ դարձավ առաջատար, ՊՍԺ-ն հաղթանակ կորզեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 23-րդ տուրի արդյունքում ունեցավ միանձնյա առաջատար: «Մոնակոն» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթեց «Նիցային» եւ 52 միավորով բարձրացավ առաջին տեղ:

ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ եւ, վաստակելով 49 միավոր, բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ «Նիցան», որը երրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - «Նիցա»՝ 3:0

Վալերի Ժերմեն, 47, Ռադամել Ֆալկաո, 60, 81

«Դիժոն» - ՊՍԺ՝ 1:3

Ժուլիո Տավարես, 31 – Լուկաս Մոուրա, 29, Տիագո Սիլվա, 81, Էդինսոն Կավանի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով