12:57  ,  4 փետրվարի, 2017

NBA. Հարդենի 42 միավորները, Ուեստբրուկի հերթական թրիփլ-դաբլն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում անցկացվել են հերթական խաղերը:

Ջեյմս Հարդենի 42 միավորների օգնությամբ «Հյուսթոնը» լրացուցիչ ժամանակում 121:117 հաշվով հաղթել է «Չիկագոյին», իսկ «Օկլահոման» ուժեղ է գտնվել «Մեմֆիսից»՝ 114:102: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը հավաքել է 38 միավոր եւ 25-րդ թրիփլ-դաբլը գրանցել այս մրցաշրջանում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆինիքսի» խաղացող Դեւին Բուկերի հաղթական նետումը «Սակրամենտոյի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Տորոնտո»՝ 102:94 (28:24, 24:30, 21:12, 29:28)

«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 97:106 (16:27, 30:29, 28:24, 23:26)

«Դետրոյտ» – «Մինեսոտա»՝ 116:108 (24:18, 29:34, 30:24, 33:32)

«Հյուսթոն» – «Չիկագո»՝ 121:117 (լրացուցիչ ժամանակում) (24:26, 36:23, 19:32, 29:27, 13:9)

«Օկլահոմա» – «Մեմֆիս»՝ 114:102 (21:23, 37:25, 22:34, 34:20)

«Բոստոն» – «Լեյքերս»՝ 113:107 (29:30, 33:21, 20:23, 31:33)

«Դենվեր» – «Միլուոկի»՝ 121:117 (31:31, 39:22, 28:36, 23:28)

«Սակրամենտո» – «Ֆինիքս»՝ 103:105 (21:15, 28:34, 30:30, 24:26)

«Պորտլենդ» – «Դալաս»՝ 104:108 (22:35, 25:25, 29:24, 28:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս