16:23  ,  3 փետրվարի, 2017

Մադրիդն ու Բաքուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալելու հայտ են ներկայացրել

Մադրիդն ու Բաքուն ներկայացրել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշարի եզրափակիչ խաղը հյուրընկալելու հայտ, տեղեկացնում է goal.com-ը։

Եզրափակիչն անցկացնելու հայտերի ընդունումն ավարտվել է հունվարի 27-ին։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը հյուրընկալելու  համար կպայքարեն Տիրանան, Թուլուզը, Բուդապեշտը, Հայֆան, Աստանան, Բելֆաստը, Գդանսկը, Վարշավան, Գլազգոն ու Ստամբուլը։

ՈւԵՖԱ-ի գործկոմը խաղերի անցկացման վայրը կընտրի սեպտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում