12:46  ,  3 փետրվարի, 2017

NBA. Կարին ու Դյուրանտն օգնեցին «Գոլդեն Սթեյտին», Գրիֆինը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 133:120 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Կլիպերսի» նկատմամբ: Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտին» բերել է 29 միավոր, իսկ Կեւին Դյուրանտը՝ 26:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է 5 լավագույն դրվագները: Հնգյակը գլխավորում է «Կլիպերսի» առաջատար Բլեք Գրիֆինը, որը 31 միավոր է վաստակել «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղում՝ ճանաչվելով ամենաարդյունավետ խաղացող:

NBA, կանոնավոր առաջնություն

«Կլիպերս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 120:133 (22:33, 33:32, 32:39, 33:29)

«Վաշինգտոն» – «Լեյքերս»՝ 116:108 (31:29, 27:15, 32:35, 26:29)

«Հյուսթոն» – «Ատլանտա»՝ 108:113 (32:26, 18:21, 36:26, 22:40)

«Սան Անտոնիո» – «Ֆիլադելֆիա»՝ 102:86 (24:21, 24:32, 31:20, 23:13)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում